Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջական իշխանություն ունենալու դեպքում ինչեր են բացահայտվելու». Առաքել Սեմիրջյան

01:10, շաբաթ, 26 մայիսի, 2018 թ.
«Պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջական իշխանություն ունենալու դեպքում ինչեր են բացահայտվելու». Առաքել Սեմիրջյան

1998 թվականի իշխանափոխությունից հետո, շուրջ 20 տարի քննվել են նախորդ իշխանությունների ղեկավարած կառույցները ու 10 լումայի կոռուպցիայի դեպք անգամ չի հայտնաբերվել՝ միայն Աշոտ Բլեյանին են կալանավորել իբր դպրոցի ժեշտը ուշ խփելու կամ երկու հատ ժեշտի լիստ յուրացնելու կասկածանքով, մեկ էլ դատարկախոս Սադոյանով մի հանձնաժողով ստեղծել իբր մազութի գործով, որը կրկին լուծարվել է:
     Հիշեցման կարգով ասեմ, որ եթե էդպիսի մի դեպք հայտնաբերվեր, ապա Քոչարյանն ու Սերժը էնպիսի հանձնարարականներ էին իջեցրել ուժային նախարարաույթունների վրա, որ նրանց ավազակեպետեր անվանողները, մինչև հիմա նստած կլինեին:
     Քոչարյանին ու Սերժին այսքան տարվա մեջ հաջողվել է ընդամենը մեկ բան, որ իրենց ենթակա լրատվամիջոցներով էնքան սուտ տեղեկություններ տարածեն, որ իբր նախորդ իշխանություններն էլ են թալանով զբաղվել, որ ազգաբնակչության չտրամաբանող կամ ծախված մասը սկսել է հավատալ էդպիսի լուրերին:
     Իսկ այժմ կարևորի մասին. Նիկոլ Փաշինյանը դեռ մեկ ամիս էլ չկա ինչ հայտնվել է գործադիր իշխանության ղեկին ու մենք արդեն ունենք միլիոնավոր դոլարների սերժառոբական իշխանությունների կողմից կոռուպցիայի հետ կապված բացահայտումներ, բա դուք պատկերացնում եք ամբողջական իշխանություն ունենալու դեպքում ինչեր են բացահայտվելու մեր նորագույն պատմության մասին:

11405 | 1
Facebook