Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սամվել Բաբայանին ազատ չարձակեցին (տեսանյութ)

17:55, ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Սամվել Բաբայանին ազատ չարձակեցին (տեսանյութ)

«Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը դեռ ընթացք չի տրվել»,- հենց նոր ԱԱԾ մեկուսարանի դիմաց հայտարարեց Սամվել Բաբայանի աջակիցներից Անդրանիկ Թևանյանը:

«Մեր այն ենթադրությունները, որ այսօր պետք է բավարարվեին մեր միջնորդությունները` չիրականացան: Քիչ առաջ տեղեկացանք, որ որոշում է կայացվել միջնորդությունը քննարկել դատական քննության ժամանակ, որն անտրամաբանական է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի համակիրներն ու հարազատներն այժմ ԱԱԾ-ի մոտ են, ովքեր եկել էին դիմավորելու նրան:

Նշենք, որ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության երկու պատգամավորի երաշխավորմամբ՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդություն էր ներկայացվել Վճռաբեկ դատարան, ինչն ընդունվել էր:

10262 | 2
Facebook