Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կանադա-Մեքսիկա-ԱՄՆ-2026» պատվիրակությունը Հայաստանում է

15:40, ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
«Կանադա-Մեքսիկա-ԱՄՆ-2026» պատվիրակությունը Հայաստանում է

Երեկ առավոտյան Հայաստան ժամանեցին «Կանադա-Մեքսիկա-ԱՄՆ-2026» ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության հայտ ներկայացրած երկրներից կազմված պաշտոնական պատվիրակություններից մեկը՝ հայտնի համանախագահ Սթիվ Ռիդի գլխավորությամբ, ով նաև Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է: Նրան ուղեկցում էին Բրայան Ռեմեդին՝ ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի ադմինիստրատիվ տնօրեն, Սանդրա Գեյջը՝ Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարքեթինգի բաժնի ղեկավար և Ինիգո Ռիեստրան՝ Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրենի տեղակալ:

ՀՖՖ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում համանախագահ Ռիդը և իր գործընկերները ներկայացրեցին հյուսիսամերիկյան երկրների միասնական հայտի կարևորագույն կետերը, տվյալ միջոցառման անցկացման իրենց տեսլականը և պատկերացումները: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը բարձր գնահատեց մտահղացումները, նորարարությունները և համաշխարհային ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամների համար ակնկալվելիք արդյունքները, որոնք դրված են հայտի հիմքում:

Այնուհետև, հյուրերի խնդրանքով ՀՖՖ նախագահը պատվիրակության ներկայացուցիչներին հրավիրեց ծանոթանալու ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի պայմաններին և ենթակառուցվածքներին: Սթիվ Ռիդը և մյուս հյուրերը շատ բարձր գնահատեցին ենթակառուցվածքների մակարդակը և վստահություն հայտնեցին, որ այսպիսի ենթակառուցվածքները պարտավոր են երկրաժամկետ կտրվածքով լուրջ արդյունքներ բերել: Հանդիպման վերջում կողմերը պայմանավործություններ ձեռք բերեցին հետագա հանդիպումների արդյունքում առավել խորը համագործակցության շուրջ քննարկումներ իրականացնելու համար:

5008 | 0
Facebook