Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ամռանն Արցախի Խրամորթ և Նախիջևանիկ գյուղերում կազմակերպվելու են ճամբարներ». Հայկ Խալաթյան

20:15, ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
«Ամռանն Արցախի Խրամորթ և Նախիջևանիկ գյուղերում կազմակերպվելու են ճամբարներ». Հայկ Խալաթյան

Ստեփանակերտի և Երևանի բոլոր երիտասարդներին, հատկապես ուսանողներին: Ամռանն Արցախի Խրամորթ և Նախիջևանիկ գյուղերում կազմակերպվելու են ճամբարներ: Նպատակը քաղաքային երիտասարդությանը գյուղի կյանքին ծանոթացնելն է: Մասնակիցներն ակտիվորեն ներգրավված կլինեն գյուղական աշխատանքներում` թութ թափելուց, օղի թորելուց մինչև այգում և բանջարանոցներում աշխատանք, մինչև անասնապահություն և գյուղի հանրային աշխատանքներ: Մասնակիցների տրանսպորտի, սննդի և մնալու հարցերը լուծում են կազմակերպիչները: Առաջին փուլը սկսում է հուլիսի 1-ից` 14 օրով:

4755 | 0
Facebook