Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արա Բաբլոյանը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասին

11:05, ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Արա Բաբլոյանը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասին

«Մեր մարդկային հարաբերությունները երբևիցե սուր չեն եղել ու ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում, մեզ մոտ ամեն բան հստակ կանոնակարգված է»,- խոսելով իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Լրագրողները հետաքրքրվեցին ԱԱԾ պետի խոստացած սկանդալային բացահայտումների մասին՝ հարցնելով, թե ՀՀԿ-ում մտավախություն չունե՞ն. «Պետք է հարգենք այն մարդկանց իրավունքը, ովքեր հարկեր են վճարում ու պետությունը զարգացնում: Եթե մարդիկ գործարար են ու մեծ կարողությունների տեր, չի նշանակում՝ գող են կամ ավազակ: Նշանակում է, որ նրանք ավելի մեծ մասնակցություն ունեն երկրի զարգացմանը.... Ոչ, ՀՀԿ-ն մտավախություն չունի ստուգումների հետ կապված»,- ասաց Բաբլոյանը:

Հարցին՝ ՀՀԿ-ն քննարկե՞լ է կուսակցության նախագահի փոփոխության հարցը, նշեց. «Նման բան չենք քննարկել, օրակարգում այդպիսի հարց չկա»:

14671 | 4
Facebook