Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

10:40, ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն երեկ ընդլայնել է իրանական և թուրքական մի շարք ավիաընկերությունների դեմ պատժամիջոցները, հաղորդում է Arabnews-ը:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ սահմանափակող միջոցների ցուցակում հայտնված ընկերությունները կապ ունեն Mahan Air և Meraj Air ավիաընկերությունների հետ: Գերատեսչությունը հայտնել է, որ պատժամիջոցներ են սահմանվել այդ ընկերությունների ինքնաթիռների, ինչպես նաև Caspian Airlines-ի և Pouya Air-ի ինքնաթիռների դեմ:

ԱՄՆ-ում հայտարարել են, որ այդ ավիաընկերությունները զենք, գրոհայիններ և գումարներ են փոխանցել Սիրիայում և Լիբանանում իրենց դաշնակիցների համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի սկզբին հայտարարել էր Իրանի միջուկային ծրագրից Վաշինգթոնի դուրսբերման մասին՝ հույսով խոչընդոտել Իրանի կողմից միջուկային զենքի մշակմանը:

9168 | 0
Facebook