Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Կորեան և ՄԱԿ-ը Թրամփին և Կիմ Չեն Ինին երկխոսության կոչ են արել

10:25, ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Հարավային Կորեան և ՄԱԿ-ը Թրամփին և Կիմ Չեն Ինին երկխոսության կոչ են արել

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին կոչ է արել վերսկսել ուղիղ բանակցությունների նախապատրաստումը, հաղորդում է Radio Liberty-ն:

Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խնդրել է Թրամփին և Ինին սկսել Կորեական թերակղզու ապամիջակայնացումը:

Երեկ Հարավային Կորեայի նախագահը Վաշինգթոնում բանակցություններից հետո հայտարարել է.

«Վստահ եմ, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունները կվերսկսվեն և կվերադառնան նորմալ ձևաչափին, ինչպես նաև խաղաղություն կհաստատվի թերակղզում»:

Հիշեցնենք, որ երեկ Թրամփը նամակ էր հղել Ինին, որում հայտնել էր «սարսափելի զայրույթի» պատճառով հանդիպումը չեղարկելու մասին:

9504 | 0
Facebook