Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նոր իշխանությունը՝ փնտրտուքի մեջ. ովքեր կլինեն նոր մարզպետեր. «Ժամանակ»

10:05, ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Նոր իշխանությունը՝ փնտրտուքի մեջ. ովքեր կլինեն նոր մարզպետեր. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Բոլորն անհամբեր սպասում են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ է անդրադառնալու մարզպետների թեմային, երբ են ազատվելու գործող ՀՀԿ-ական մարզպետները, և երբ են նշանակվելու նորերը, ովքեր ներկայացնելու են նոր իշխանությունը:

Բայց մարզպետների նշանակումներն ուշանում են, որովհետև նոր իշխանությունը կանգնած է շատ լուրջ խնդրի առաջ, չի կողմնորոշվում, թե ում կարելի է վստահել այդքան կարևոր պաշտոնները:

Հիմա նոր իշխանությունն այնպիսի մարդկանց փնտրտուքների մեջ է, ովքեր իսկապես կարող են քանդել հին համակարգը, կարող են անել այն, ինչ արեց Նիկոլ Փաշինյանը կենտրոնական իշխանության դեմ պայքարում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

7377 | 0
Facebook