Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թերթերի տեսություն

Վովա Գասպարյանի փեսան լքում է համակարգը՝ օդերը փակվել են. «ՉԻ»

09:55, ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Վովա Գասպարյանի փեսան լքում է համակարգը՝ օդերը փակվել են. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիմակիցները հերթով լքում են համակարգը: Աշխատանքից ազատվելու դիմում է գրել նաև նրա փեսան՝ Ալիկ Մարգարյանը, որը կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետի առաջին տեղակալն է: Նրան Գասպարյանը բերել էր ռազմական ոստիկանությունից:

Նշենք, որ Ալիկ Մարգարյանը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հորաքրոջ որդին է, նա ոստիկանությունում իր գործունեությամբ չի զիջել թիկնապահ Արշակին:

Եթե վերջինս ձեռքի տակ էր պահում ճանապարհային ոստիկանության համակարգը, ապա Վլադիմիր Գասպարյանի փեսան կուրացիա էր անում քրեական հատվածը, միլպետներ ու վարչության պետեր էր նշանակում, ազատում:

Այժմ, փաստորեն, Ալիկ Մարգարյանի օդերը փակվել են, դրա համար էլ որոշել է դիմում գրել»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
12778 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
ՀՀ.ՔԱՂԱՔԱՑԻ
ՀՀ.ՔԱՂԱՔԱՑԻ 10:56, 25.05.2018
հայաստանի հայատյաց կուսակցություն (հհկ) մի հատ տոհմածառ նկարեք, հայ ժողովուրդը հասկանա, ով, ում բարեկամն է եղել, ով որտեղ է "աշխըտել", ում պոչն ում տակն է եղել: Իսկ դուք, գրողներ (մեկը կա միշտ կարմիր շարֆ է գցում անունը մոռացա) սերունդների համար մի գիրք գրեք, հետաքրքիր կլինի: