Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռոնալդինյոն «կօրինականացնի» բազմակնությունը

02:35, ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Ռոնալդինյոն «կօրինականացնի» բազմակնությունը

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն մտադիր է ամուսնանալ երկու կնոջ հետ՝ Պրիսցիլ Կոելյոյի և Բեատրիսա Սոուզեի։ Այս մասին հայտնում են բրազիլական ԶԼՄ-ները։ Հարսանիքը կկայանա օգոստոսին։ Պրիսցիլայի հետ Ռոնալդինյոն երկար ժամանակ է, ինչ հանդիպում է, սակայն 2016-ին նա հանդիպել է Բեատրիսին և հասկացել, որ ցանկանում է հանդիպել նրանց երկուսի հետ միաժամանակ։ ԶԼՄ-ները գրում են, որ եռյակի հարաբերություններին դեմ են բոլոր կողմերի ընտանիքները։ Սակայն այս ամենի մեջ կարևորն այն է, որ Ռոնալդինյոն զբաղվում է քաղաքականությամբ, իսկ բազմակնությունն արգելված է Բրազիլիայում։ Անվանի ֆուտբոլիստը, սակայն, կարծում է, որ իր անվամբ «կօրինականացնի» այն։

Ռոնալդինյոն «կօրինականացնի» բազմակնությունը
Ռոնալդինյոն «կօրինականացնի» բազմակնությունը
5975 | 0
Facebook