Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հյուսիս-հարավ ճանապարհից տուժած դավիթաշենցիներն առավոտյան բողոքի ցույց կանեն

02:10, ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Հյուսիս-հարավ ճանապարհից տուժած դավիթաշենցիներն առավոտյան բողոքի ցույց կանեն

Մայիսի 25-ին ժամը 11:00-ին Դավիթաշեն 2-րդ փողոցում տեղի է ունենալու բողոքի ակցիա, Հյուսիս Հարավ մայրուղու Տրանշ 2 նախագծով կառուցվող Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի պատճառով առաջացած անհարմարությունների մասին բողոքով, որին մասնակցելու են Դավիթաշեն համայնքի մի քանի հարյուր բնակիչներ: Նրանք պատրաստվում են խոչընդոտել շինարարական աշխատանքներն՝ ի բողոք վերը նշված խնդիրների չլուծմանը, փակելով նոր կառուցվող ճանապարհը:

Կատարվել է ստորագրահավաք, որին մասնակցել է ավելի քան 150 բնակիչ և այդ ամենը փոխանցվել է Քաղաքապետարան՝ ԾԻԳ, սակայն պատասխանը եկել է բացասական:
     Բնակիչների պահանջներն են՝

1. Նոր կառուցվող մայրուղու Դավիթաշեն համայնքի՝ դեպի նշյալ մայրուղի մուտքի և ելքի լուծումները խնդրահարույց են: Լինելով Դավիթաշեն համայնքի բնակիչներ, անհարմարությունների ենք հանդիպելու, քանի որ առաջարկված երթևեկության կազմակերպման լուծումների պատճառով բավականին տարածք և ռեսուրսներ ենք ծախսելու, որպեսզի տրանսպորտային միջոցով կարողանանք դուրս գալ նոր կառուցվող մայրուղի: Դավիթաշեն 2-րդ փողոցը դառնում է փակուղի, որը խնդիրների առաջ է կանգնեցնում բնակիչներին, ինչը կարելի է վերացնել ընդամենը Դավիթաշեն 2-րդ փողոցից մուտք տալով դեպի նոր կառուցվող ճանապարհ: Պահանջում ենք տրամադրել տրասնպորտային ճանապարհ Դավիթաշեն 2-րդ փողոցից դեպի նոր կառուցվող մայրուղի, ճանապարհը լինի ինչպես մուտքային, այնպես էլ՝ ելքային:

2. Դավիթաշեն (գյուղ) համայնքի բնակչությունը ստիպված է ավելի քան 1կմ քայլել, որպեսզի հասնի հանրային տրանսպորտի կայանատեղի: Շինարարական աշխատանքները սկսելուն պես (6 ամիս) այլևս Դավիթաշեն (գյուղ) հանրային տրանսպորտ չի մտնում, միայն աշխատում է 69 համարի միկրոավտոբուսը, որը միայնակ չի կարող բավարարել ամբողջ բնակչության տրանսպորտային պահանջները: Պահանջում ենք վերականգնել նախկինում գործող հանրային տրանսպորտի բոլոր ուղությունները, որոնք սպասարկում էին տվյալ համայնքին:

3. Շինարարական աշխատանքների և կառուցվող ճանապարհի հետևանքով փակվում է Դավիթաշեն 3-րդ փողոցից դեպի Հալաբյան փողոց մուտքը: 3-րդ փողոցը դառնում է միայն աջակողմյան և ըստ շինարարական նախագծի դեպի Հալաբյան փողոց մուտք գործելու համար պետք է վարել գրեթե 0.5կմ, ապա շրջադարձ կատարել, կրկին վարել 0.5կմ հակառակ ուղությամբ, որպեսզի հնարավոր լինի մուտք գործել Հալաբյան փողոց: Պահանջում ենք տրամադրել նոր ճանապարհ Դավիթաշեն 2-րդ կամ 3-րդ փողոցներից դեպի Հալաբյան փողոց: Ինչի եմ նաև շեշտում 2-րդ փողոցը, քանի որ 2-րդ փողոցը Դավիթաշեն (գյուղ) համայնքի կենտրոնական փողոցն է աշխարհագրական դիրքով և բոլոր բնակիչներին հարմար կլինի:

15112 | 0
Facebook