Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլն ակամա դարձավ միջազգային սկանդալի մասնակից». Տիգրան Խզմալյան

02:15, ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
«Նիկոլն ակամա դարձավ միջազգային սկանդալի մասնակից». Տիգրան Խզմալյան

Նիկոլը ակամա դարձավ միջազգային սկանդալի մասնակից:

Ռուս չեկիստ խուլիգանները զանգահարել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնին և ներկայացել են որպես... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Նրանք Համացանց են դրել 18-րոպեանոց խոսակցության ձայնագրությունը, որի ընթացքում ռուսերեն առոգանությամբ անգլերեն խոսացող «փռանկեր» Ստոլյարովը ՀՀ վարչապետի անունից խորհուրդ է հարցնում Ջոնսոնից թե ինչպես բանակցել Պուծինի հետ։ Ջոնսոնը շնորհավորել է «Փաշինյանին» ընտրվելու առթիվ և որոշ գաղտնի տեղեկություններ է հայտնել ի ապացույց Սկրիպալների թունավորման ռսական հետքի վերաբերյալ։ Ստոլյարովը հայտնի է ԿԳԲ/ՖՍԲ հետ իր կապերով և նման բաներ անում էր նաև անցյալում, ցուցադրելով առավել գաղտնի և պաշտպանված ցանցեր մտնելու իր կարողությունը։ Մեզ համար թերևս հետաքրքիր է, որ ՀՀ նոր վարչապետն այսպես ակամա հայտնվել է միջազգային սկանդալային իրադարձությունների կիզակետում։

28828 | 4
Facebook