Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԱԾ-ն բերման է ենթարկել կարգոյի աշխատակիցներին

19:19, հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
ԱԱԾ-ն բերման է ենթարկել կարգոյի աշխատակիցներին

Այսօր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ապօրինի հարստացածների բացահայտման օպերացիայի շրջանակներում մուտք են գործել «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ, առգրավել ընկերության համակարգիչները և փաստաթղթեր։

Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող նախնական տեղեկությունների՝ հարցաքննության են հրավիրվել նաև ընկերության որոշ աշխատակիցներ։

«ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ն մաքսազերծման ծառայություներ մատուցող ընկերությունների շարքում գերարագ դարձավ մոնոպոլ դիրք զբաղեցնող, քանի որ ընկերության թիկունքում, ըստ տեղեկությունների, կանգնած են կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ. խոսքը, մասնավորապես, ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանին մասին է։

ԱԱԾ-ն տեղեկություն է ստացել այն մասին, որ ընկերությունը միլիոնավոր չարաշահումներ է թույլ տվել: Դեռևս անցած տարի Պետեկամուտների կոմիտեն որոշել էր պայքարել կարգոների դեմ: Դրանք ընկերություններ են, որոնք Թուրքիայից, Չինաստանից, Էմիրություններից և այլ երկրներից մեծ ծավալի ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ են զբաղվում։ Ըստ ArmLur-ի՝ կարգոները կիսաօրինական դաշտում գործող միջնորդ օղակներ են, որոնք տարիներ շարունակ հարստացել եւ բարգավաճել են մանր ու միջին առեւտրականների՝ ապրանք ներմուծելու նրբություններից լավատեղյակ չլինելու, գրագիտության պակասի, մաքսային մարմինների հետ գլուխ չդնելու հաշվին։ Ու երբ Վարդան Հարությունյանը նշանակվել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ, որոշել է զրկել կարգոներին մաքսազերծման ֆունկցիա իրականացնելու արտոնյալ հնարավորությունից՝ թույլ տալով նրանց միայն տեղափոխել տնտեսվարողների բեռները։ Իսկ մաքսազերծման առաքելությունն իր վրա էր վերցրել մի նոր կազմակերպություն՝ ՊԵԿ վերահսկողության ներքո։ Այսինքն, ՊԵԿ-ն ստեղծել է նոր ընկերությունը` «Նորֆոլկ քոնսալթինգ» անունով: Նշենք, որ այդ ընկերությունը օֆշորային ծագում ունի և ստեղծվել է օֆշորում գրանցված «Norfolk Projekt LP» անվանումով ընկերության կողմից։ ՊԵԿ-ից պաշտոնապես հաստատել էին, որ այս ընկերության ղեկավարը «Գազպրոմ Արմենիայի» հաշվապահ Արմեն Ունանյանն է։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

65217 | 1
Facebook