Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Ինյեստայի նոր ակումբը

14:00, հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Հայտնի է Ինյեստայի նոր ակումբը

Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարիերան կշարունակի ճապոնական «Վիսել Կոբե» ակումբում։ Այս մասին հայտնել է ճապոնական ակումբի մամուլի քարտուղարությունը։ Պայմանագրի մանրամասները հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Ինյեստան «Բարսելոնա»-ի սան է։ Նա ակումբում իր նորամուտը նշել է 2002 թվականին: Նշենք, որ Ինյեստան Իսպանիայի 9-ակի չեմպիոն է, Իսպանիայի 6-ակի գավաթակիր է, 7-ակի՝ սուպերգավաթակիր։ Կատալոնական ակումբի կազմում 4 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, 3 անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, 3 անգամ դարձել է աշխարհի ակումբային առաջնության հաղթող:

Հայտնի է Ինյեստայի նոր ակումբը
Հայտնի է Ինյեստայի նոր ակումբը
Հայտնի է Ինյեստայի նոր ակումբը
Հայտնի է Ինյեստայի նոր ակումբը
3896 | 0
Facebook