Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ապօրինի հարստացածների գործով կան բերման ենթարկվածներ». Արթուր Վանեցյան

11:15, հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
«Ապօրինի հարստացածների գործով կան բերման ենթարկվածներ». Արթուր Վանեցյան

ԱԱԾ տնօրենը հայտարարել էր, որ մայիսի 23-ից սկսվելու է պայքարն ապօրինի հարստացածների դեմ: Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն այսօր մանրամասներ է հայտնել. «Ակտիվ գործողություններն սկսված են, առաջիկա օրերին հրապարակումներ կլինեն: Ես չեմ ասել, որ 350 հոգին ամսի 23-ին բերման են ենթարկվելու: Այո, կան հրավիրվածներ, բերման ենթարկվածներ, որոնցից ստացվել են բացատրություններ: Աշխատանքներն ընթացքի մեջ են, ու առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի: Դա բարդ աշխատանք է»,- Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Արթուր Վանեցյանը:

Դիտարկմանը՝ տեղեկություններ կան, որ Տարոն Մարգարյանի դեմ ԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստում, արձագանքել է. «Տարոն Մարգարյանի, թե ցանկացած պաշտոնյայի նկատմամբ նպատակային նյութեր չենք պատրաստում: Կատարում ենք մեր աշխատանքը, որի արդյունքում եթե տվյալներ են հայտնի դառնում այս կամ այն անձի անօրինական գործունեության վերաբերյալ, կատարում ենք օրենքով վերապահված լիազորությունները»:

12829 | 2
Facebook