Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ո՞ւմ նկարն է փակցված ՔԿ փոխնախագահի աշխատասենյակում

11:00, հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Ո՞ւմ նկարն է փակցված ՔԿ փոխնախագահի աշխատասենյակում

«Ցուցարարներին ծեծի ենթարկելու գործերն իմ համակարգման ոլորտում չեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի փոխնախագահ Արթուր Ղամբարյանը: «Սերժ Սարգսյանի հրահանգներն եք ժամանակին կատարել, հիմա օրե՞նքն է գերակա լինելու»,- հարցրել են լրագրողները. «Իրավունքը միշտ գերակա պետք է լինի»,- ասել է նա: «Չեք պատրաստվո՞ւմ հեռանալ համակարգից»,- շարունակել են լրագրողները: «Եթե գտնեմ հիմքեր կան ու անհրաժեշտություն, կհեռանամ»,- ասել է պաշտոնյան: Նա տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնաթողությունից հետո իր աշխատասենյակից հանել է նրա լուսանկարը: Իսկ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն աշխատասենյակում փակցնելը նպատակահարմար չի գտնում: Պաշտոնյան ասել է նաև, որ իր աշխատասենյակում փակցված են միայն Պարույր Սևակի և Վազգեն Ա կաթողիկոսի լուսանկարները:

12260 | 1
Facebook