Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբորը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել (տեսանյութ)

10:45, հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբորը կալանավորելու միջնորդություն է ներկայացվել (տեսանյութ)

Էրեբունիում քաղաքացիական հագուստով անձանց՝ անչափահաս ցուցարարներին մահակներով ծեծի ենթարկելու մասին հայտնել էինք ապրիլի 21-ի մեր հրապարակումներում: Մոխրագույն համազգեստով երիտասարդը Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբայրն է՝ Սարգիսը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն՝ որպես զենք օգտագործվող մահակի գործադրմամբ։ «Քննիչը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Եվս երեք կասկածյալ հրավիրվել է բաժին, սակայն չեն ներկայացել և քննիչը նրանց ձերբակալելու որոշում է կայացրել, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության բաժնին»,- այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

17030 | 3
Facebook