Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հարցազրույցներ

«Սա շատ մեծ հնարավորություն է մեզ համար». Գևորգ Ղազարյան

02:20, հինգշաբթի, 24 մայիսի, 2018 թ.
«Սա շատ մեծ հնարավորություն է մեզ համար». Գևորգ Ղազարյան

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում անցկացրեց, որից հետո ֆուտբոլիստները պատասխանեցին լրագրողների հարցերին։ Պորտուգալական «Մարիտիմու»-ի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը խոսեց առաջիկա խաղերից իր ակնկալիքներից։

«Շատ բարձր տրամադրությամբ ենք նախապատրաստվում առաջիկա 2 հանդիպումներին: Շատ կարևոր հանդիպումներ են, քանի որ մեր հավաքականի համար նոր փուլ է սկսվում. մեզ համար՝ որպես ֆուտբոլիստ, ձեզ համար՝ որպես լրագրող և երկրպագուների համար՝ որպես երկրպագու: Սա շատ մեծ հնարավորություն է մեզ համար, ցանկացած խաղ շատ կարևոր է լինելու։ Մենք պատրաստ ենք այս կարևոր փուլին։ Մարզավիճակս բավարար է: Կարծում եմ՝ կկարողանամ հավաքականին օգուտ տալ, որովհետև վերջերս ավելի շատ խաղաժամանակ եմ ստացել ակումբում»,- Ղազարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը:

Խոսելով հավաքականի նորեկների մասին՝ Ղազարյանը նշեց․ «Քիչ ժամանակ կար շփվելու, բայց անձամբ բոլորի հետ շփվել եմ, շատ անմիջական տղաներ են: Մի քիչ պորտուգալերեն հասկանում եմ, Արարատի հետ մի քանի բառ փոխանակեցինք: Պատրաստական ենք իրենց օգնել, հարմարավետ զգան այստեղ և օգտակար լինեն հավաքականին»։

Անդրադառնալով Վարդան Մինասյանին՝ Գևորգը նշեց․ «Ե՛վ ֆուտբոլիստները, և՛ մարզիչները տարիների ընթացքում շատ բան են սովորում, այդ առումով որոշակի փոփոխություններ կլինեն։ Ճիշտ է՝ մեկ մարզում ենք անցկացրել, դեռ շատ չենք մարզվել, բայց, կարծում եմ, փոփոխություններ կլինեն՝ դեպի դրականը, շատ նորություններով և կոնկրետ նպատակներով»:

| | |
3162 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am