Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Չկա հին ու նոր Հայաստան». Մխիթարյան

22:50, չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
«Չկա հին ու նոր Հայաստան». Մխիթարյան

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում անցկացրեց, որից հետո ֆուտբոլիստները պատասխանեցին լրագրողների հարցերին։ Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը։ Հարցին՝ ինչպե՞ս է զգում իրեն նոր Հայաստանում, Մխիթարյանը հակադարձեց. «Նոր Հայաստան չկա։ Հայաստանը միշտ եղել է ու կմնա։ Չկա հին ու նոր։ Կա Հայաստան։ Իհարկե, ամեն Հայաստան գալիս վերալիցքավորվում եմ, ուժերս հավաքում եմ, կարոտս առնում եմ և փորձում եմ նոր ուժերով վերադառնալ մարզումներին»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը:

17069 | 19
Facebook