Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ցավով ճանապարհեցինք Վենգերին». Մխիթարյան

22:00, չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
«Ցավով ճանապարհեցինք Վենգերին». Մխիթարյան

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը բաց մարզում անցկացրեց, որից հետո ֆուտբոլիստները պատասխանեցին լրագրողների հարցերին։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձավ «Արսենալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը թողած Արսեն Վենգերին և նորանշանակ մարզիչ Ունաի Էմերիին։

«Դժվար էր հրաժեշտ տալ, չնայած որ 6 ամիս եմ աշխատել Վենգերի հետ, բայց կարող եմ ասել՝ տպավորությունները շատ-շատ մեծ էին՝ թե՛ որպես մարզիչ, թե՛ որպես մարդ: Ցավով նրան ճանապարհեցինք: Կարող ենք միայն բարի գալուստ մաղթել նոր մարզչին, ում հետ դեռ չեմ շփվել: Հուսով եմ՝ նա «Արսենալ»-ին նոր բարձունք կբարձրացնի»,- Մխիթարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը:

Խոսելով Լոնդոնի կյանքի մասին՝ Մխիթարյանը նշեց. «Շատ լավ է կյանքը: Բոլորը գիտեն, որ Լոնդոնը յուրահատուկ քաղաք է, տարբերվում է բոլոր քաղաքներից՝ շատ պոզիտիվ է և լավը: Չնայած՝ եղանակը միշտ մռայլ է, բայց դա չի ազդում մարդու հոգեկան վիճակի վրա վրա: Ազատ ժամանակ փորձում եմ հնարավորինս շատ հանգստանալ և ուժերս հավաքել մարզումների համար»։

4401 | 1
Facebook