Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Շիրակ»-ը տուգանվել է կես մլն դրամով

17:00, չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
«Շիրակ»-ը տուգանվել է կես մլն դրամով

Մայիսի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի արդյունքում «Շիրակ» ակումբը տուգանվել է կես մլն դրամով։ Որոշման արձանագրությունն ունի հետևյալ տեսքը։

20/05/18թ. «Շիրակ»-«Փյունիկ» (ԲԽ090) խաղը չկայանալու, «Շիրակ» թիմի անհարգելի
     չներկայանալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 4-
     րդ կետի համաձայն` «Շիրակ» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Շիրակ»
     ֆուտբոլային ակումբին տուգանել 250000 դրամ:

21/05/18թ. «ՖԿ Արցախ»-«Շիրակ-2» (ԱԽ126) խաղը չկայանալու, «Շիրակ-2» թիմի
     անհարգելի չներկայանալու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ
     հոդվածի 4-րդ կետի համաձայն` «Շիրակ-2» թիմին գրանցել տեխնիկական
     պարտություն, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 250000 դրամ։

3720 | 1
Facebook