Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ծանոթ լինելով Գարեգին Չուգասզյանի գաղափարական տեսակին` դժվար է պնդել, որ կդադարեցնի հացադուլը». Հայկ Մարտիրոսյան

16:40, չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
«Ծանոթ լինելով Գարեգին Չուգասզյանի գաղափարական տեսակին` դժվար է պնդել, որ կդադարեցնի հացադուլը». Հայկ Մարտիրոսյան

Գարեգին Չուգասզյանը չի կարող անվերջ հացադուլի մեջ մնալ: Ծանոթ լինելով իր գաղափարական տեսակին` դժվար է պնդել, որ կդադարեցնի հացադուլը:

Հացադուլներն ու սովն ընդհանրապես մարդու օրգանիզմի համար կարմիր գծի ժամկետ ունեն, որից անդին պրոցեսներն անդառնալի են դառնում:

Եվ եթե ամեն բան ավարտվի վատթարագույն սցենարով` դա քաղաքական նոր ճգնաժամ կարող է ստեղծել և սասանել հասարակության այս կարևոր միասնականությունը:

Իրավիճակից դուրս գալու արտակարգ միջոցներ են անհրաժեշտ: Ժամանակն այս պարագայում աշխատում է բոլորի դեմ և այդ հանագամանքն անհրաժեշտ է նկատի ունենալ:

3846 | 4
Facebook