Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը կշարունակի ակտիվ դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում». Զախարովա

16:15, չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
«Ռուսաստանը կշարունակի ակտիվ դեր խաղալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում». Զախարովա

Մոսկվան կշարունակի ակտիվ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ ցանկություն կա հակամարտության կարգավորումը մոտեցնել այն մեխանիզմներին, որոնք ընդունվել էին և ստուգվել արդյունավետության առումով:

«Մենք ակտիվ դեր ենք խաղացել և կշարունակենք նույն կերպ»,- հավելել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հեռախոսազրույց էին ունեցել ՀՀ և ՌԴ արտգործնախարարները:

5884 | 1
Facebook