Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք չենք թողնի, որ «Զիբիլիկսի» գործը փակվի». Էդմոն Մարուքյան

12:35, չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
«Մենք չենք թողնի, որ «Զիբիլիկսի» գործը փակվի». Էդմոն Մարուքյան

«Անպատժելիության մյուս գործը «Զիբիլիկսն» է: Կանչել են ՀՀԿ-ի շտաբերի ներկայացուցիչներին, ասել՝ բացատրություն գրեք, զանգե՞լ եք էսինչին, չէ, փող բաժանե՞լ եք, չէ... Նման ձևով բացատրություններ են վերցվել ու քրեական գործը կարճվել է:

Պետք էր մեր կողմից ներկայացված տվյալների հիման վրա մի հինգ հոգու առաջին իսկ օրը ձերբակալեիք, տեսնեիք՝ ցուցմունքներ տալի՞ս են, թե՞ ոչ»,- դիմելով ՀՀ գլխավոր դատախազին՝ ասաց Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Էդ գործն, ըստ էության չի քննվել. ընտրությունները նոր էին ավարտվել, իրավապահները մտածել են՝ դե ավարտվել են, հա, կարանք կառչենք, գնա.... Մենք չենք թողնելու թեման փակվի, պարոն Դավթյան»,- շարունակեց Մարուքյանը:

Հիշեցնենք՝ Աժ-ում քննարկվում է Գլխավոր դատախազության 2017-ի հաշվետվությունը:

8591 | 0
Facebook