Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դուք Ձեզ ծուղակը գցեցիք». Ալեն Սիմոնյանը՝ Գլխավոր դատախազին

12:00, չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
«Դուք Ձեզ ծուղակը գցեցիք». Ալեն Սիմոնյանը՝ Գլխավոր դատախազին

«Վերջին օրերին տեսնում ենք, որ բոլորն օգտագործում են քաղբանտարկյալ տերմինը, նույնիսկ մարդիկ, ովքեր չեն պատկերացնում՝ դա ինչ է: Երբ անձին մեղադրանք է առաջադրվում, ունի երկու կողմ՝ փաստական ու իրավական: Այն սուբյեկտների մասին, որոնց ներկայացվում է որպես քաղբանտարկյալ, կարծիք կա, որ նրանց վերաբերյալ մեղադրանքները հիմնավոր չեն, կամ ապօրինի են: Նրանց վերաբերյալ գործերը դատարանի վարույթում են, իրականացվում է արդարադատություն»,- արձագանքելով քաղբանտարկյալների վերաբերյալ Աժ պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին (Սիմոնյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, որը մեկ շաբաթում հետ չվերցնելու դեպքում, կընդունվի-խմբ.), ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու հավելեց. «Փոփոխված իրադրության արդյունքում անձը կամ նրա կատարած հանցանքն սկսում են հանրության համար վտանգավոր չլինել կամ լինել նվազ վտանգավոր»:

Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Դուք Ձեզ ծուղակի մեջ գցեցիք: Ի՞նչ է փոխվել Գևորգ Սաֆարյանի գործողությունների մեջ՝ նոր վարչապետի ընտրությունով, կամ մյուսների... Անկախ նրանից՝ իշխանության ով է, քրեական հոդվածները մնում են նույնը»:

«Զարմանալու բան չկա: Ունեինք քր. գործեր, որ մարդիկ զանգվածային անկարգությունների էին նախապատրաստվում, կոչեր էին անում, իրադրության փոփոխման առումով կա իրավիճակի փոփոխություն»,- ասաց դատախազը:

16291 | 0
Facebook