Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Արցախն ուղիղ բանակցությունների դեպքում շանսեր չի թողնի Ադրբեջանին». Աժդար Կուրտով

13:30, չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
«Արցախն ուղիղ բանակցությունների դեպքում շանսեր չի թողնի Ադրբեջանին». Աժդար Կուրտով

Երեկ ՀՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Արցախի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններ են անհրաժեշտ:

Rusarminfo-ի հետ զրույցում ՌԻՍԻ-ի «Ազգային ռազմավարության խնդիրներ» ամսագրի գլխավոր խմբագիր Աժդար Կուրտովը հայտարարել է, որ այդ դեպքում Արցախը որևէ շանս չի թողնի ադրբեջանական կողմին:

«Ադրբեջանին դա ձեռնտու չէ, քանի որ նա չի խոստովանում իր սխալը: Չեմ կարծում, որ Ադրբեջանն այդ հարցով որևէ զիջումների գնա»,- ասել է Կուրտովը:

Ռուս քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները մտավախություն ունեն, որ արցախյան պատվիրակության հետ բանակցությունների դեպքում չեն կարողանա դիվանագիտական մանևրների ճանապարհով առաջ տանել իրենց որոշումները: Նա նաև հավելել է, որ Ստեփանակերտի հետ ուղիղ բանակցությունների դեպքում Բաքվի շանսերը կրճատվելու են:

9697 | 1
Facebook