Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հիմա ջիգյար եք կերել, հելել, կալանավորների հարցերով եք զբաղվո՞ւմ». Միքայելյանը՝ Կոստանյանին

11:10, չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
«Հիմա ջիգյար եք կերել, հելել, կալանավորների հարցերով եք զբաղվո՞ւմ». Միքայելյանը՝ Կոստանյանին

ԱԺ-ում բանավեճը նոր թափ է ստանում՝ «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ:

ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ օրենքի հրատապությունը կալանավորների շահերից է բխում: «Ելք» խմբակցության պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Երկար տարիներ կալանավայրում էդ տղերքը տառապում են՝ պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված: Նենց եք ներկայացնում, ոնց որ էս տարիների ընթացքում ձեր ձեռը չի եղել, դե զբաղվեիք: Հիմա նոր ջիգյար եք կերել, հելել, էդ հարցերով եք զբաղվո՞ւմ»: Բանավեճ սկսվեց: Ելույթով հանդես եկավ Նաիրա Զոհրաբյանը. «Կարծում եմ՝ որոշ գործիչներ փորձում են տպավորություն ստեղծել, թե դահլիճի այս հատվածը դեմ է նախագծի ընդունմանը, որպեսզի հանրության մոտ տպավորություն լինի, թե իրենք կողմ են վաղակետ ազատ արձակմանը, մենք՝ դեմ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովն առաջարկել էր «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել 24-ժամյա ընթացքում: ՀՀԿ-ական Բաղդասարյանն առաջարկել էր այն կազմակերպել այսօր, «հակառակ դեպքում մի քվեարկության համար պետք է գանք նիստի»,- ասել էր նա: Այստեղից էլ սկսվել էր բանավեճը:

12651 | 1
Facebook