Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել

11:00, չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
Ժամկետային զինծառայողի դի է հայտնաբերվել

Մայիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի (ծնված 1998թ., 2017-2 զորակոչ, Գյումրիի ԶԿ) դին՝ որովայնի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով. հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ևծառայակիցներին:

11215 | 4
Facebook