Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուշ ընկալողը Դո՛ւք եք». վեճ Աժ-ում՝ Բաղդասարյանի ու Զոհրաբյանի միջև

10:55, չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
«Ուշ ընկալողը Դո՛ւք եք». վեճ Աժ-ում՝ Բաղդասարյանի ու Զոհրաբյանի միջև

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը հատուկ ընթացակարգով ընդունելու հարցի քվեարկության ժամանակ բանավեճ տեղի ունեցավ: Պետաիրավական հարցերի հանձնաժողովն առաջարկել է նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել 24-ժամյա ընթացքում:

«Կառաջարկեի երկրորդ ընթերցումն ու քվեարկությունն այսօր կազմակերպենք, որպեսզի վաղը նիստ չունենանք, հակառակ դեպքում մի քվեարկության համար պետք է գանք նիստի»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը շտապեց արձագանքել. «Ինձ թվում է՝ մեր աշխատավայրն Աժ-ն է ու վաղն աշխատանքի գալը եթե ոմանց համար ծանր բեռ է, իմ կարծիքով՝ մեր պարտականությունն է»:

«Ով ուշ է ընկալում, թող ուշադիր լսի, որ ընկալի: Ասում եմ՝ ավարտվում ա քննարկումը, պայմանավորվենք, քվեարկություն կազմակերպենք»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: «Ուշ ընկալողը Դուք եք»,- դահլիճից հնչեց Նաիրա Զոհրաբյանի պատասխանը:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն էլ հորդորեց կրքեր չբորբոքել. «Եթե չլինեն առաջարկներ, երկրորդ քննարկում կանցկացնենք ու կքվեարկենք: Առաջարկը տրամաբանական է»:

12343 | 0
Facebook