Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Ազգային երգարան». լույս է տեսել 365 երգ պարունակող նոր ժողովածու

02:05, երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ.
«Ազգային երգարան». լույս է տեսել 365 երգ պարունակող նոր ժողովածու

Ժողովրդի կողմից սիրված 365 երգ՝ խոսքերի և մեղեդիների ճշգրիտ շարադրանքով ու դրանք ուղղորդող նվագակցությամբ լույս է տեսել «Ազգային երգարան 365 երգ» ժողովածուն: Երգարանը բծախնդիր ու սիրով կատարված աշխատանքի արդյունք է և ներառում է հայ երգի գրեթե բոլոր ժամանակաշրջաններն ու տարատեսակները՝ խմբված ըստ բնույթի, ժանրի, թեմատիկ նյութի, հեղինակի և այլն:

Հեղինակն արդեն 27 երգարանների կազմող, մշակութային գործիչ Սամվել Հարոյանն է, ով վստահ է, որ տունը, ուր երգարաններ չկան, նման է հոգուց զուրկ մարմնի, և հայ մարդու համար երգարաններն առանձնահատուկ նշանակություն ունեն:

Երգարանը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Նշենք, որ երգարանի հիմնական նպատակն է՝ նոր կյանք հաղորդել ներառված երգերին թե՛ բեմերում և թե՛ երգասերների ամենատարբեր միջավայրերում՝ կենցաղում, այլազան առիթների ժամանակ բավարարելով տարբեր ճաշակի երգասերների պահանջները։

| | |
2092 | 0