Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տարոն Մարգարյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ոստիկանություն

10:40, չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
Տարոն Մարգարյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ոստիկանություն

«Գնալու ենք ոստիկանության 6-րդ վարչություն՝ Տարոնի դեմ ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հետքերով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մերժենք Տարոնին» նախաձեռնության անդամ Արման Ղարիբյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին նախաձեռնության անդամները, այլ բազաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացրել քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Այնուհետև նրանք քայլերթով գնացել էին դատախազություն, դիմում ներկայացրել Տարոն Մարգարյանի կողմից հանցագործության վերաբերյալ։ Դիմումի տակ բազմաթիվ քաղաքացիներ էին ստորագրել։ Նույն դիմումին կից ավելի վաղ օնլայն ստորագրահավաք էր սկսվել, որի տակ 2 000-ից ավելի մարդ էր ստորագրել։

Դատախազությունը Տարոն Մարգարյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է ՀՀ ոստիկանություն։

13965 | 3
Facebook