Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ցոլակյանին չի մտահոգում ՀՀԿ-ի զգուշացումը. «Հրապարակ»

09:55, չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
Ցոլակյանին չի մտահոգում ՀՀԿ-ի զգուշացումը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀԿ-ի «դավաճանները» երեկ հրավիրվել են խմբակցության նիստին։ Չի ներկայացել մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած Շիրակ Թորոսյանը։ Վահրամ Բաղդասարյանը, հիշեցնելով ՀՀԿ կանոնադրությունը, Ֆելիքս Ցոլակյանին զգուշացրել է, որ կուսակցության կարևոր որոշումներին 3 անգամ դեմ քվեարկելու դեպքում նրան կհեռացնեն խմբակցությունից։

ԱԺ կանոնակարգը թույլ է տալիս, որ պատգամավորը դուրս գա և իրեն հռչակի անկախ։ Բաղդասարյանը ՀՀԿ-ականներին հորդորել է, որ այսուհետ համախմբված ու միասնական գործեն։ Ցոլակյանն ասաց, որ իրեն չի մտահոգում ՀՀԿ-ի զգուշացումը, ինքն այսուհետ էլ քվեարկելու է խղճի թելադրանքով»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5832 | 0
Facebook