Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հանքարդյունաբերության վերաբերյալ

23:40, երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հանքարդյունաբերության վերաբերյալ

Քիչ առաջ ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հանքային ոլորտում մի քանի հարյուր միլիոն դրամի վճարումներ չեն կատարվել. «Համապատասխան տեսչական մարմնին հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում, որովհետև բազմաթիվ ահազանգեր կան այդ հանքերի գործունեության հետ կապված` ՀՀ օրենսդրության և բնապահպանական կանոններին վերաբերվող: Դա չի նշանակում, որ Հայաստանում փակելու ենք հանքարդյունաբերության ոլորտը, սակայն հանքերի շահագործումը ներկա պայմաններով չպետք է թույլ տալ: Շահագործվող հանքերի գործունեությունը խստիվ պետք է համապատասխանեցվի բնապահպանական կանոններին և ՀՀ օրենսդրության պահպանմանը, միջազգային կանոնակարգերին: Եթե կլինեն ընկերություններ, որոնք չեն կարողանա այս շրջանակում գործել, իրավական պատասխանատվության խնդիր կդրվի»:

Նա նաև հայտարարեց, որ առաջիկայում թույլտվություններ չեն տրվի նոր հետազոտությունների և հանքերի շահագործման համար, մինչև վերոնշված խնդիրները չլուծվեն: «Ընդերքի խելամիտ օգտագործումը նաև ազգային անվտանգության խնդիր է: Ստուգումներին կմասնակցեն բնապահպանական կազմակերպությունները և բնապահպանական թեմաներով գրող լրագրողները»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

7374 | 2
Facebook