Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

22:05, երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Ալեն Սիմոնյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը և մնալու է Երևանի ավագանիում։

Նա մանդատից հրաժարվելու դիմել է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։ Ըստ կանոնադրության՝ մանդատն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում հնարավոր է հրաժարվել դրանից։

Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո խորհրդարան էր անցել Ալեն Սիմոնյանը։

Ի դեպ հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե կուզենար զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը, պատասխանել է, որ պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վստահի իրեն։

Նշենք նաև, որ երեկ լրագրողների հետ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե ինքը հրաժարականի մասին հորդոր անի Տարոն Մարգարյանին, ապա վերջինս անպայման կհետևի այդ հորդորին:

| | |
7476 | 1