Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջերմուկում 34-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել

21:15, երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Ջերմուկում 34-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել

Երեկ՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Ջերմուկի բաժին, որ մի քաղաքացի անցել է Ջերմուկ քաղաքի «Բարեկամություն» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելու միջոցով ինքնասպան լինել: Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև ինքնասպանության փորձ կատարող, Ջերմուկ քաղաքի բնակիչ, 34-ամյա Ա. Ա.-ի աներորդի Էդգար Մարկոսյանը տևական ժամանակ բանակցություններ են վարել Ա. Ա.-ի հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին: Ի վերջո, նրանց հաջողվել է համոզել տղամարդուն, որպեսզի նա չդիմի ինքնասպանության, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Ջերմուկի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ պարզվել է, որ ոստիկանություն ահազանգողը եղել է ինքնասպանության փորձ կատարող տղամարդը, ով հայտնել էր, որ մի քաղաքացի փորձում է կամրջից իրեն ցած նետել:

4094 | 1
Facebook