Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Բարև, Տիգրանակերտ». Կարո Փայլանի ուշագրավ գրառումը

17:00, երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
«Բարև, Տիգրանակերտ». Կարո Փայլանի ուշագրավ գրառումը

Թուրքիայի խորհրդարանի պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը, ով ներկայացնում է քրդամետ ընդդիադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ), նորից առաջադրվելու է որպես պատգամավորի թեկնածու: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կայանալու են հունիսի 24-ին:

Փայլանը երեք լեզվով (հայերեն, քրդերեն, թուրքերեն) ուշագրավ գրառում է կատարել Twitter-ի իր էջում.

«Բարև, Տիգրանակերտ

Բարև, Ամեդ (Դիարբեքիրի քրդական անվանումը)

Բարև, Դիարբեքիր

Հպարտության զգացում ունեմ, որ Դիարբեքիրից եմ առաջադրվելու որպես պատգամավորի թեկնածու։

Հաջողություն»։

Գրառման տակ բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ Հայաստանից և Թուրքիայից, հաջողություն են մաղթել Փայլանին գալիք ընտրություններում։

7075 | 2
Facebook