2017թ. Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են 3 միլիարդ մանաթ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների փոխնախարար Ազեր Բայրամովը:
«2017թ. Ադրբեջանի պաշտպանական ծախսերը կազմել են 2 միլիարդ 804 միլիոն մանաթ կամ ընդհանուր պետբյուջեի 15,9%-ը»,- ասել է նա:
Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանին հաջողվել է մակրոտնտեսական կայունության և ֆինանսական հաջողության հասնել՝ շնորհիվ նավթի համաշխարհային գների բարձրացման: