Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ո՞վ եք դուք, որ Իրանի և աշխարհի փոխարեն որոշում կայացնեք». Ռոհանին պատասխանել է ԱՄՆ-ին

15:50, երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
«Ո՞վ եք դուք, որ Իրանի և աշխարհի փոխարեն որոշում կայացնեք». Ռոհանին պատասխանել է ԱՄՆ-ին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի այն հայտարարությանը, որ Իրանին առավել կոշտ տնտեսական պատժամիջոներ են սպասվում: Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը չի ընդունում այն, որ ԱՄՆ-ն ողջ աշխարհի փոխարեն որոշումներ է կայացնում:

«Աշխարհն այսօր չի ընդունում, որ Միացյալ Նահանգները որոշում են ողջ աշխարհի համար: Բոլոր երկրներն իրենց անկախությունն ունեն: Ո՞վ եք դուք, որ Իրանի և ողջ աշխարհի փոխարեն որոշում կայացնեք»,- ասել է Ռոհանին՝ տեղական ԶԼՄ-ների հետ զրույցում:

Իրանի նախագահը նաև ԱՄՆ նախագահի վարչակազմը նմանեցրել է Բուշ-կրտսերի վարչակազմին, որը նույն հայտարարություններն է անում, ինչ 2003-ին: Ռոհանիի խոսքով՝ այդ ժամանակներն անցել են, և Իրանի ժողովուրդն այդ հայտարարություններին այլևս ուշադրություն չի դարձնում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն դուրս է եկել միջուկային գործարքից և վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները:

10537 | 1
Facebook