Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«12-ամյա կրթական համակարգը հրամայական է. երեխաներն անիմաստ երկու տարի են կորցնում». Արամ Սարգսյան

16:05, երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
«12-ամյա կրթական համակարգը հրամայական է. երեխաներն անիմաստ երկու տարի են կորցնում». Արամ Սարգսյան

«Կրթության և գիտության նախարարը շատ հանգիստ մտել է աշխատանքային հունի մեջ, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի վերանայվի այդ 12 տարվա ուսումնական գործընթացը, երեխաներն անիմաստ երկու տարի են կորցնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ լրիվ ավելորդ են այն երկու տարիները, որոնց պատճառով երեխաներն անիմաստ ժամանակ են անցկացնելու դպրոցներում և ոչինչ չեն ստանալու: «12-ամյա կրթական համակարգը հրամայական է այսօր: Հաշվի առնելով, որ այսօրվա պատանիները շատ ավելի վաղ են ինքնուրույնություն ձեռք բերում, մինչև 18 տարեկանը պահել դպրոցում, շատ անիմաստ է»:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին, Ա. Սարգսյանը նշել է, որ խաղաղ պայմաններում աշխատելու համար ընդամենը մեկ տարի ժամանակ ունենք.

«Ադրբեջանը և Թուրքիան իրենց նկրտումներից չեն հրաժարվել, թուրքական աշխարհի միացման գաղափարից չեն հրաժարվելու և մինչև տարվա մեջ հնարավորություն դառնանք գործոն դառնալու, որ մեզ հետ հաշվի նստեն, եթե այն բանը չկատարվի շատ հնարավոր է մյուս տարվա գարնանը լուրջ պատերազմական իրավիճակում հայտնվենք... Ուստի, կառավարությունը մեծագույն ուշադրության պետք է արժանացնի այս խնդիրը:

Խոսելով տնտեսական իրավիճակից, քաղաքական գործիչն ասել է, որ տնտեսական ոլորտում ամենամեծ խնդիրը պետական պարքտն է. «Այն պետք է ամբողջությամբ դիվերսիֆիկացվի. 7 միլիարդ դոլար պետական պարտքից մենք պետության զարգացմանը ոչ մի դոլար չենք ուղղել»:

Արամ Սարգսյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ կառավարությունը հաշվետովոթյամբ հանդես գա, թե ի՞նչ է արվել այդ 7 միլիարդը և ի՞նչ արդյունք են տվել:

23858 | 1
Facebook