Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նոր կառավարությունը ժառանգել է 7.5% տնտեսական աճով երկիր ու կարող է բարձրացնել թոշակները». Էդուարդ Շարմազանով

14:40, երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
«Նոր կառավարությունը ժառանգել է 7.5% տնտեսական աճով երկիր ու կարող է բարձրացնել թոշակները». Էդուարդ Շարմազանով

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի նախագծի քննարկման ժանանակ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն ակնարկել է. «Նոր կառավարությունը հին կառավարությունից ժառանգել է 7.5% տնտեսական աճով երկիր ու հիմա կարող են բարձրացնել թոշակները»:

Ավելի վաղ Սոցապ փոխնախարար Սմբատ Սաիյանին հարց էր ուղղել ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը. «Վերջին 3-4 տարում կենսաթոշակ ավելացնելու հնարավորություն եղե՞լ է, թե՞ ոչ»: Փոխնախարարը պատասխանել էր. «Հեռու եմ այն մտքից, որ նման հնարավորություն եղել է, բայց չեն բարձրացվել թոշակները...»:

14584 | 3
Facebook