Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավանի ֆինանսատնտեսական քոլեջի ուսանողները պահանջում են նախկին տնօրենի վերադարձը

14:45, երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Ավանի ֆինանսատնտեսական քոլեջի ուսանողները պահանջում են նախկին տնօրենի վերադարձը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում ուսանողները դասադուլ են անում՝ պահանջելով վերադարձնել աշխատանքից ինքնակամ ազատված իրենց տնօրեն Սերգեյ Խառատյանին և դասախոսներից մի քանիսին:

«Լավագույն դասախոսները դիմում են գրել և դուրս եկել: Բոլորս գիտենք իրական պատճառները: Մենք պահանջում ենք նրանց վերադարձը: Մենք կմտնենք շենք միայն Խառատյանի ասելուց հետո»,- հայտարարեցին ուսանողները՝ կոչով դիմելով ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին: «Մենք չենք դադարեցնելու դասադուլը, մնալու ենք այստեղ այնքան ժամանակ, քանի դեռ քոլեջի դասախոսական կազմը կոմպրոմիսի չի գնացել Խառատյանի հետ»,- ասացին ուսանողները:

6531 | 1
Facebook