Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վանաձորում տեղադրվել է «Հաց բերողի» հուշարձանը

15:25, երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Վանաձորում տեղադրվել է «Հաց բերողի» հուշարձանը

Վանաձոր քաղաքում տեղադրվել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հուշակոթողը:

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ էլ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանի կնոջ՝ Անահիտ Թարխանյանի և «Հաց բերողի» մտերիմների կողմից Արթուր Սարգսյանին նվիրված հուշակոթողի մանրակերտ էր ներկայացվել քաղաքապետարանին՝ Մաշտոցի պուրակում տեղադրելու առաջարկով, ինչը մերժվել էր:

Արթուր Սարգսյանը մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու համար: 2016թ. նա` ավտոմեքենայով ճեղքելով ոստիկանական պատնեշը, մտել էր ՊՊԾ գունդ և սնունդ հասցրել վերջիններին: Այդ օրվանից նա ստացավ «Հաց բերող» անունը: Արթուր Սարգսյանը կալանավորվեց, ամիսներ անց ազատ արձակվեց, այնուհետև՝ քննչական մարմնից խուսափելու պատճառաբանությամբ բերման ենթարկվեց ու դարձյալ կալանավորվեց: 2016թ. փետրվարի 10-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել Արթուր Սարգսյանն, ինչն, ի դեպ, ճակատագրագրական եղավ նրա համար: Շաբաթներ անց, առողջական խնդիրներով տառապող Արթուր Սարգսյանն, ի վերջո, ազատ արձակվեց, սակայն մահացավ 2017-ի մարտի 16-ին` «Արմենիա» բժշկական կենտրոնում։

9416 | 1
Facebook