Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ասել`«արագաչափերի» օրենքը խախտողները չեն պատժվելու, դա, մեղմ ասած, անզգույշ արտահայտություն է». Արամ Աբրահամյան

16:15, երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
«Ասել`«արագաչափերի» օրենքը խախտողները չեն պատժվելու, դա, մեղմ ասած, անզգույշ արտահայտություն է». Արամ Աբրահամյան

Եթե տվյալ պահին գործում է «արագաչափերի» այս օրենքը, ապա պետք է կոչ անել, հորդորել, խորհուրդ տալ հետեւել գործող օրենքին: Եթե օրենքը վատն է, պետք է բոլոր օրինական ճանապարհներով պայքարել այն փոխելու համար՝ հրապարակումներով, օրինագծերով, ցույցերով, երթերով եւ այլն: Բայց ասել, որ օրենքը խախտողները չեն պատժվելու, կամ իրենց խախտումների համար նախատեսված տուգանքները չեն գանձվելու, դա, մեղմ ասած, անզգույշ արտահայտություն է: Այդպիսի ակնարկները նախ դրդում են կարգազանցներին ավելի կարգազանց դառնալ: Երկրորդ՝ դա վիրավորական է այն քաղաքացիների համար, որոնք իրենց խախտումների համար մուծել են տուգանքները: Այդ մուծած տուգանքները պետք է վերադարձվեն, որպեսզի խտրականություն չլինի: Առավել եւս՝ դա վիրավորական է այն վարորդների համար, որոնք այնքան ուշադիր եւ զգույշ են գտնվել, որ խախտումներ թույլ չեն տվել եւ ամեն օր տառապում են հսկայական տուգանքներ կուտակած լկտիների պատճառով: Ստացվում է, որ կարգապահ վարորդները իզուր էին նորմալ քշում իրենց մեքենաները, նրանք այլեւս որեւէ խթան չեն ունենա կարգապահ լինելու, որովհետեւ նրանց հետ վարվում են ճիշտ այնպես, ինչպես անկարգների:

«Ասել` «արագաչափերի» օրենքը խախտողները չեն պատժվելու, դա, մեղմ ասած, անզգույշ արտահայտություն է». Արամ Աբրահամյան
«Ասել` «արագաչափերի» օրենքը խախտողները չեն պատժվելու, դա, մեղմ ասած, անզգույշ արտահայտություն է». Արամ Աբրահամյան
6472 | 1
Facebook