Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Միհրան Պողոսյանը՝ օֆշորային սկանդալի վերաբացման մասին

11:25, երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Միհրան Պողոսյանը՝ օֆշորային սկանդալի վերաբացման մասին

Աժ-ում լրագրողները հանդիպել են ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին ու հարց ուղղել՝ չի՞ վախենում արդյոք, որ օֆշորային սկանդալի գործը վերաբացվի: «Ինչ կարող է բացահայտվել, վաղուց բացահայտվել է, ավելացնելու բան չունեմ... Ընդհանրապես ոչնչից չեմ վախենում, որովհետև ապրել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտել, ապրել եմ իմ խղճի ու դաստիարակության համաձայն: Հանգամանորեն բազմիցս պատասխանել եմ այդ հարցերին ու երբ չկա ինչ-որ բան, որից մտահոգված ես, ապա մտածելու շատ բան չկա: Ուրախ կլինեմ, որ վերաբացվի ու մեկ անգամ ևս հասարակությունը համոզմունք ապրի, որ այն, ինչ ժամանակի ընթացում ասել եմ, եղել է ճշմարտություն: Իրավապահներն ամեն ինչ բացահայտել են՝ անհայտ ու հայտնի բոլոր անկյունները: Ինչ տեղի է ունեցել ու այն, ինչ ունենք, իրականություն է»: Պողոսյանը նշել է, որ իշխանափոխությունից հետո իրավապահներից որևէ մեկն իր հետ կապ չի հաստատել այս հարցով ու հավաստիացրել է, թե բաց է ինչպես նախկին, այնպես էլ նոր իշխանությունների համար:

6383 | 2
Facebook