Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շառլ Ազնավուրը նշում է ծննդյան 94-րդ տարեդարձը

11:30, երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Շառլ Ազնավուրը նշում է ծննդյան 94-րդ տարեդարձը

1924թ մայիսի 22-ին Փարիզում ծնվել է աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը: Ազնավուրը մի քանի հարյուր երգերի հեղինակ է, որոնցից շատերը համաշխարհային անմահ հիթեր են: Ազնավուրը մինչ այժմ վաճառել է 100 միլիոնից ավելի ձայնագրություն: 1998 թվականին CNN-ի և Time Online-ի անցկացրած հարցման արդյունքում Ազնավուրը ճանաչվել է դարի լավագույն կատարող՝ առաջ անցնելով Էլվիս Փրեսլիից և Բոբ Դիլանից:

Այսօր Շառլ Ազնավուրի տարեդարձն է
Այսօր Շառլ Ազնավուրի տարեդարձն է
Այսօր Շառլ Ազնավուրի տարեդարձն է
Այսօր Շառլ Ազնավուրի տարեդարձն է

Ազնավուրը հսկայական աշխատանք է կատարել 1988թ երկրաշարժից տուժածներին օգնելու համար: 2004թ Ազնավուրը ճանաչվել է Հայաստանի Ազգային հերոս, իսկ 2008թ ստացել է ՀՀ քաղաքացիություն:

Ազնավուրը ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի դեսպանն է, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական պատվիրակը և Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը:

Ազնավուրը դստեր՝ Սեդայի հետ կատարում է Սայաթ Նովայի «Աշխարհումս իմն դուն իս» ստեղծագործությունը

5237 | 0
Facebook