Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոնդոնը պայման է առաջադրել միլիարդատեր Ռոման Աբրամովիչին

10:15, երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Լոնդոնը պայման է առաջադրել միլիարդատեր Ռոման Աբրամովիչին

Ռուս գործարար Ռոման Աբրամովիչը պետք է բացատրի իր կարողության ծագումը բրիտանական նոր վիզայի ստացման համար, ինչը նրան թույլ կտա վերադառնալ Միացյալ Թագավորություն, գրում է The Telegraph-ը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատերը փաստաթղթեր է ներկայացրել վիզայի ստացման համար նախկինի ժամկետի սպառումից հետո: Նոր կանոների համաձայն՝ Աբրամովիչը պետք է բարդ գործընթացի միջով անցնի, որպեսզի ապացուցի, թե ինչ ճանապարհով է կուտակել իր կարողությունը:

Երեկ հայտնի է դարձել, որ Աբրամովիչին բրիտանական նոր վիզա չեն տվել:

Բրիտանական պարբերականը նշում է, որ 51-ամյա միլիարդատերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմն է: Ավելի վաղ Մեծ Բրիտանիան կոչ էր արել խստացնել Կրեմլի հետ կապ ունեցող անձանց դեմ պատժամիջոցները:

13301 | 1
Facebook