Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Թերթերի տեսություն

Նոր սկանդալ է հասունանում. «Հրապարակ»

10:00, երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Նոր սկանդալ է հասունանում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ-ում կարծես նոր սկանդալ է հասունանում։ ԱԺ կանոնակարգ-օրենքը, որը գերակայում է մնացյալ օրենքներին, ամրագրում է․ «Եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո 10-օրյա ժամկետում իրավասու մարմինն առաջադրում է նոր թեկնածու»։

Իրավասու մարմինը հանրապետության նախագահն է։ Առաջադրվե՞լ է նոր ՍԴ թեկնածու՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին։ Նա ասաց, որ թեկնածու առաջադրվելու դեպքում ԱԺ նախագահն անմիջապես հանդես է գալիս հայտարարությամբ։ Այսինքն՝ երեկվա դրությամբ թեկնածու չէր առաջադրվել, թեեւ Էմիլ Բաբայանի չընտրվելուց անցել է 17 օր։ Խախտե՞լ է Արմեն Սարգսյանը Սահմանադրությունը՝ հարցրինք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանին։ «Ես չեմ կարծում, որ հանրապետության նախագահը գիտակցաբար կգնա Սահմանադրության խախտման ճանապարհով, բայցև չի կարող 10-օրյա ժամկետը նշանակել 25 օր»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
10619 | 0