Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գազի, հոսանքի սակագների իջեցման ուղղությամբ որոշ քայլեր են կատարվում. «Հրապարակ»

09:50, երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
Գազի, հոսանքի սակագների իջեցման ուղղությամբ որոշ քայլեր են կատարվում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձել է գազի, էլեկտրաէներգիայի սակագների իջեցման ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկել։ Ոլորտների պատասխանատուները Փաշինյանին ուղղորդել են դեպի KFW բանկ, ուր ոլորտների բարելավման վարկային ծրագրեր են իրականացվում։

Կառավարության մեր աղբյուրից հետաքրքրվեցինք, թե սպասվո՞ւմ է արդյոք սակագների իջեցում։ «Ընդամենը 10 օր է, ինչ ստանձնել ենք պաշտոնները, նման նպատակներ, այո, կան, սակայն, թե ինչպես, ինչ ճանապարհներով կկարողանանք անել, դեռ վաղ է ասել, պետք է փոքր-ինչ սպասել, բացի այդ՝ խնդիրը պետք է դիտարկվի նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում»։

Մանրամասները՝ թերթի համարում:

9357 | 0
Facebook