Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պայթյուն Բաքվում. կան զոհեր

16:55, երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
Պայթյուն Բաքվում. կան զոհեր

Ադրբեջանի մայրաքաղաքում սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Report-ը:

Պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 2-ը վիրավոր է: «Վիրավորները տեղափոխվել են այրվածքային կենտրոն: Նրանց վիճակը գնահատվում է ծանր»,- հայտնել է Ադրբեջանի ԱԻՆ ներկայացուցիչը:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունի պատճառ կարող էր դառնալ գազի արտահոսքը, պայթյունի հանգամանքները պարզվում են:

13009 | 2
Facebook