Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շիրակի մարզը նոր ոստիկանապետ ունի

22:05, կիրակի, 20 մայիսի, 2018 թ.
Շիրակի մարզը նոր ոստիկանապետ ունի

Այսօր Շիրակի մարզային ոստիկանության աշխատակազմին են ներկայացրել նորանշանակ ոստիկանապետին։ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Շիրակի ոստիկանապետ է նշանակվել Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանը։

Ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ 56-ամյա ոստիկանապետը 1986 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, 1993 թվականից աշխատել է ոստիկանական համակարգում։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Շիրակի մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանին նշանակել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

17060 | 2
Facebook